211652_close_icon

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվում են մանդատներից. Tert.am

views-count6566 դիտում article-date 13:07 15-10-2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ով դաշինքի ցուցակում 2-րդ համարն էր, դիմում է գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: [url=https://www.tert.am/am/news/2018/10/15/Yerevan/2819184]Tert.am[/url]-ի հետ զրույցում Սրբուհի Ղազարյանն ասաց, որ որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, և երկու աշխատանքները միասին անհամատեղելի են: «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ևս հրաժարվում է ավագանու մանդատից: «Դիմում եմ գրելու. օրենքով արգելք չկա, բայց կարծում եմ, որ պետք է տարանջատված լինի գործադիրի և ՏԻ մարմինների աշխատանքը, եթե շահերի բախում շատ առաջանա, կօգնեմ դաշինքի անդամներին պետաիրավական հանձնաժողովի աշխատանքային հարցերում»,-ընդգծեց նա: Հիշեցնենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը դաշինքի ցուցակում 15-րդն էր: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/15/Yerevan/2819184]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր