211652_close_icon

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 2 անդամներ մանդատները վայր են դրել

views-count2819 դիտում article-date 12:25 19-03-2019
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ ընտրված Սուրեն Գալստյանն ու Կարեն Անթաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի և 2019 թվականի մարտի 12-ի արձանագրությունների համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին»,-ասաց նա: Երևանի ավագանու նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ: Նիստի օրակարգում 12 հարց է ընդգրկված:

Նմանատիպ նյութեր