211652_close_icon
views-count1022 դիտում article-date 11:26 02-11-2014

Հայ երեխաները «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» նկարչական մրցույթում արժանացել են մրցանակների

2014 թ. հոկտեմբերի 10-ին Սոֆիայում կայացել է «Հայրենիքիս հեքիաթների, առասպելների և լեգենդների աշխարհը» մանկապատանեկան նկարչական մրցույթը: Մրցույթին ներկայացվել են 126 ստեղծագործություններ՝ 6 երկրներից: Հայաստանից մրցույթին մասնակցել են 12-ամյա Լիլի Մանյանն իր «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունով՝ զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը, 8-ամյա Մոնիկա Մելքոնյանը՝ «Սասունցի Դավիթ» աշխատանքով՝ 3-րդ տեղը, 13-ամյա Զարուհի Գևորգյանցն իր «Ժամանակը» աշխատանքով՝ արժանացել է խրախուսական մրցանակի: Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած երեխաները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի հրավերով` ս. թ. դեկտեմբերի 1-ին կմասնակցեն Սոֆիայում կայանալիք ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը:

Նմանատիպ նյութեր