11939 դիտում
20:51 14-10-2018
Միջադեպի վերաբերյալ FAF-ը հայտարարել է. ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել
Հայաստանի հավաքականի FAF ֆան-շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստան-Ջիբրալթար [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/13/1107576/]հանդիպումից[/url] (1:0) հետո բախումների վերաբերյալ:
«Ի պատասխան որոշ լրատվական կայքերում հրապարակված [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/14/1107585/]տեղեկության[/url], առ այն, որ բախում է տեղի ունեցել երկրպագուների և ոստիկանների միջև, ցանկանում ենք հայտարարել՝ ոստիկանների և երկրպագուների միջև բախում չի եղել։
Խաղի վերջնամասում Red Eagles ֆան ակումբի սեկցիայում ֆան-ակումբի անդամի կողմից բացվել է Ջիբրալթարի ազգային դրոշը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա, որ մրցակցի հավաքականի գրեթե բոլոր ֆուտբոլիստները հաղթանակը սկսել են տոնել մեր մարզադաշտի ֆանատական զոնային մոտ։
Համարելով անարգանք թե' ֆուտբոլասերների, թե' ֆուտբոլիստների նկատմամբ, Առաջին Հայկական Ճակատ (FAF) ֆան ակումբի անդամները հորդորել են հեռացնել այն Հայաստանի հավաքականի երկրպագուների սեկցիայից։ Մերժում ստանալով, հեռացրել են այն սեփական ուժերով։
Հայաստան-Մակեդոնիա խաղին մեր մասնակցության մանրամասների, հավաքականի և ֆուտբոլիստների ցուցադրած անփառունակ խաղի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ»:
[b]Ավելի վաղ միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել Red Eagles շարժումը.
[/b]
«Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ:
Red Eagles ֆան ակումբի անդամներից մեկը, պարտությունից հետո գտնվելով ոչ ադեկվատ հոգեվիճակում, մարզադաշտում գտնվող Ջիբրալթարի հավաքականի երկրպագուներից մեկից վերցրել է իրենց դրոշը և երբ Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստները մոտեցել և ծափահարել են հայ երկրպագուներին, պարզել է այն։
Տեղեկացնում ենք, որ «ակցիան» եղել է ինքնաբուխ, նախապես չքննարկված և չհամաձայնեցված ֆան ակումբի ղեկավար կազմի և ղեկավար խորհրդի հետ և չի արտահայտում ֆան ակումբի պաշտոնական դիրքորոշումը և մոտեցումները։
Red Eagles ֆան ակումբը առաջիկա ժողովի ընթացքում քննարկման առարկա կդարձնի վերոշարադրյալը և կորոշի ֆան ակումբի անդամի պատժի հարցը, ինչի մասին ևս, Red Eagles ֆան ակումբը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»- ասված է եղել հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
15:22 30-11-2014
Բախում՝ «Ատլետիկո»- ի և «Դեպորտիվո»-ի երկրպագուների միջև. կան տուժածներ
10625 դիտում
10:17 14-10-2018
Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո բախում է տեղի ունեցել երկրպագուների միջև
Այս բաժնից
3139 դիտում
12:18 28-12-2024
Հայ շախմատիստների արդյունքները՝ արագ շախմատի ԱԱ-ում
3379 դիտում
10:05 28-12-2024
Շախմատային սկանդալ․ Կարլսենը հեռացվել է ջինսե տաբատի պատճառով
3079 դիտում
09:47 28-12-2024
Globe Soccer Awards․ հայտնի են լավագույնները