«ՓՈՒՇ» նախագծի շրջանակներում Հյուսիսային պողոտայում տեղի կունենա «Երկրորդ դաշնամուրի» բացման արարողությունը
ՀՀ մշակույթի նախարարությունը և «ՓՈՒՇ» նախագիծը հոկտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին բոլորին հրավիրում են Հյուսիսային պողոտա՝ մասնակցելու երկրորդ դաշնամուրի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալներ Նազենի Ղարիբյանը, Տիգրան Գալստյանը և ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանը։
***
«ՓՈՒՇ»-ը երաժիշտների և նկարիչների համար ներկայանալու հարթակ է: Այն հնարավորություն է տալիս տաղանդաշատ դիզայներ-նկարիչներին ձևավորելու դաշնամուրի արտաքին տեսքը, իսկ երաժշտասերներին՝ նվագելու բաց երկնքի տակ: