211652_close_icon
views-count1455 դիտում article-date 12:02 14-10-2018

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել և կոտրել է ոտքը. բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր