211652_close_icon

Հոկտեմբերի 13-ը Աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն է

views-count3217 դիտում article-date 10:40 13-10-2018
Աղետների վտանգի նվազեցման միջազգային օրը ամեն տարի հոկտեմբերի 13-ին է նշվում։ Այս օրը ՄԱԿ–ը կոչ է անում մարդկանց կիսվել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում իրենց գիտելիքներով։ Աղետների վտանգի նվազեցման միջազգային ռազմավարությունը նախեւառաջ նպատակ ունի լայն հասարակայնությանը իրազեկել տարերային, բնապահպանական ու տեխնածին աղետների կանխարգելման, դրանց հետեւանքների նվազեցման ու դրան ուղղված բացատրական աշխատանքների կարեւորությունը, հատկապես այն երկրներում, որտեղ նման աղետների վտանգը առավել բարձր է։

Նմանատիպ նյութեր