1650 դիտում
16:36 13-10-2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ուղերձը՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ուղերձ է հղել Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա առթիվ, որում ասվում է․
ՄԱԿ-ի վեհաժողովի 1989թ. ընդունված բանաձևով հոկտեմբերի 13-ը աշխարհում նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) միջազգային օր: Այս օրը համարվում է որպես միջոց ԱՌՆ լավագույն փորձի տարածման, անվտանգության մշակույթի ձևավորման, վտանգների կանխման, կանխարգելման, նվազեցման և պատրաստվածության բարձրացման համար:
2022թ. Միջազգային օրվա կարգախոսն է «Վաղ ազդարարում և վաղ գործողություններ բոլորի համար»՛:
Աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ, որի անբաժանելի մասն է կազմում ռիսկի նվազեցումը, ԱԻՆ-ը վերջին 1-2 տարիների ընթացքում հասել է համապետական և միջազգային նշանակության լուրջ հաջողությունների:
2021թ. հոկտեմբերին ԱԻՆ-ը պաշտոնապես դարձավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի Լիազորված օգտատեր, իսկ 2022թ. հունիսին իրականացրեց ՄԱԿ-ի տիեզերքի գործերով գրասենյակի Տեխնիկական խորհրդատվական միջազգային թիմի առաքելությունը Հայաստան:
ԱԻՆ քաղաքաքային որոնողափրկարարական թիմը 2022թ. սեպտեմբերին հաջողությամբ վերաորակավորվեց՝ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան:
Այս համատեքստում ԱԻՆ աղետների ռիսկի կառավարման քաղաքականության վարչության կողմից մշակվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը, տեղական մակարդակում ռիսկի կառավարման կիրառական ուղեցույցը, ԱԻՆ զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները և 2021-2023թթ. միջոցառումների ծրագիրը:
Առջևում մեզ սպասվում են հետևողական և լուրջ աշխատանք աղետների ռիսկի նվազեցման ոլորտում և մեր միջազգային գործընկերների հետ տարաբնույթ ծրագրի իրականացման գործում նորանոր արդյունքներ գրանցելու համար՝ ի նպաստ մեր երկրների բարօրության և դիմակայունության բարձրացման։

Նմանատիպ նյութեր
1504 դիտում
22:08 12-10-2016
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը՝ աղետների նվազեցման միջազգային օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
712 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը