1765 դիտում
14:48 12-10-2018
«Ահեղ ժապավենը». Ժասմին Հայրապետյան. 12 տարեկան. hayreniq.am
Սամվել անունով հայտնի լեռնագնացը բարձրանում էր Արարատն ի վեր: Ձեռքին Հայաստանի դրոշն էր, որ տանում էր ուժերի վերջին լարումով: Դա իր ողջ գիտակցական կյանքի ամենամեծ երազանք էր. Հայաստանի դրոշը իր ձեռքով ծածանել Արարտի կատարին: Այդ ճանապարին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել և ահա եկել է օրը․ մի քանի քայլ ևս ու այդ երազանքը դառնալու է իրականություն: Արարատը ՝ հայոց սուրբ լեռը, ժպտալու է հայկական դրոշի ծփանքի հետ:
Սամվելը կանգ առավ, սրբեց քրտինքը, հայացք ձգեց դեպի լեռան կատարն ու քարացավ: Հանկարծ ուժեղ փոթորիկ բարձրացավ և ձյան երկինք բարձրացող սյունը սկսեց մոտենալ դեպի նրան: Սամվելը կուչ եկավ ու փորձեց պաշտպանել ձեռքից պոկվել ցանկացող դրոշը. ՛՛Ինչ է կատարվում, ասօր եղանակի այսպիսի փոփոխություն չէր կանխատեսվում՛՛,-մտածեց նա ու զարհուրեց․ ձյունախառը քամու մեջ նկատելով մի քանի սևազգեստ մարդկանց կերպարանքներ, ովքեր նայում էին նրան ու բարձր չարախնդում:
՛՛Սա տեսիլք է, տեսիլք է՛՛.... Սամվելը ճիգ էր գործադրում ոտքերի վրա կանգնած մնալու, սակայն թվացյալ տեսիլքը ավելի ու ավելի էր մոտենում նրան, զարհուրելի ծիծաղը ավելի ու ավելի սարսափ էր ներշնչում:
Հանկարծ ծիծաղը ընդհատվեց, Սամվելը նայեց շուրջն ու տեսավ ևս երկու հոգու ՝մի աղջկա ու մի տղայի, որ գալիս էին արևի շողերի միջից:
․․․Այո, դուք ճիշտ կռահեցիք, հենց այստեղ, Արարատի վրա պիտի տեղի ունենար չարի ու բարու վերջին, ճակատագրական մարտը:
-Գո՜դ, սխալ ես քեզ պահում,-փոթորկի միջից լսվեց Բասի ձայնը,-վերադարձիր քո թիմ:
Գոդը նայեց Նազիկին, բռնեց նրա ձեռքն ու ի պատասխան կանչեց.
-Ես արդեն իմ թիմում եմ, իսկ դուք լավ կանեք, որ թողնեք այս լեռն ու հեռանաք՝ դուք այստեղ անելիք չունեք:
-Գո՜դ, մենք դաժան ենք մեզ դավաճանողների հանդեպ, դու դա գիտես, ես ստիպված եմ քեզ ու Նազիկին ոչնչացնելու հրաման տալ:
Նազիկը նայում է Գոդին,ժպտում է:
-Տուր,-կանչում է Գոդը՝ոգևորված Նազիկի ժպիտից:
Հեռվից լսվում է Հրապարակի ժամացույցի ահազանգը՝ սկսվեցին ճակատագրական 15 րոպեները:
Աքքադը սեղմում է իր քթի վրայի լազերային կոճակը, փոթորկի սյան մեջ անցք է առաջանում և Լալին թռչում է դեպի, ոտքերի վրա հազիվ կանգնած, Սամվելը: Լալին մեկնում է ձեռքն ու նրանից խլում է դրոշը: Դա տեսնելով Նազիկը օդ է նետում իր ժապավենը: Ժապավենը փաթաթվում է Լալիի ոտքերին, Լալին ընկնում է գետնին: Գոդը թռչում է Լալիի մոտ, նրանից խլում է դրոշը, ապա իր ուսերին է բարձրացնում, վախից իրեն կորցրած Սամվելին ու սկսում է բարձրանալ սարն ի վեր: Հանկարծակի նրա առաջ հայտնվում է Բասը:
-Դիր գետնին այդ մարդուն, շրջվիր ու հեռացիր:
-Չարը չի կարող հաղթել,հայր, կյանքը պետք է շարունակվի:
-Սխալ որոշում,-գոռաց Բասն ու նրա ձայնից հանդիպակաց լեռները արձագանքեցին։
Բասը իր ձեռքերից երկաթե զենքեր հանեց ու նետվեց դեպի Գոդը:
-Ես թուլ չեմ տա, որ դու ավիրես մեր դարավոր աշխարհը:
Բասը այնպես է սկսում կռվել, ասես դա իր կանքի ամենավճռորոշ պատերազմն է՝ պատերազմ սեփական որդու դեմ, ով իր ներսում վերագտել է բարին, այն, ինչը տարիներ առաջ հայրը կորցրել էր իր հոգու դռներից ներս․․․
Զենքերի շառաչյուն, գոռոց, հոգոցներ: Մի հարված ևս ու Գոդը թուլացած տապալվում է գետնին, նրա ձեռքից ընկնում է դրոշը: Սամվելը բարձրացնում է այն ու սկսում վազել դեպի կատար:
Պայքարի ավարտը գուժող զարկերը ավելի ու ավելի են սաստկանում: Լալին նկատում է վազող Սամվելին, նրա դիմաց վրձնով պատ է նկարում, Սամվելը գլխով հարվածում է պատին և ուշագնաց ընկնում գետնին:
Սենչի հետ պայքարող Նազիկը հանկարծ նկատում է գետնին ընկնող Գոդին, նա գոռում է ՛՛Լոխ լյավա՛՛ թափ է տալիս Արծվագորգի կտորը, հեծնում է այն ու նետվում Գոդին օգնության: Նազկը Գորգով հասնում է Գոդին, հանում է ժապավենը նետում է ներքև, կապկպում է Գոդին ու բարձրացնում վեր՝ իր մոտ: Սակայն քիչ անց գորգը երերում է, պատռվում ու ընկնում գետնին՝ Աքքադն է լազերային ճառագայթով այն վառել:
Սենչը գոչում է ՛՛Ռեդո ՛՛ և ուշագնաց եղած Սամվելի ձեռքից դրոշը պոկվում ու հասնում է նրա մոտ:
Նազկը հասնում է գետնին ընկած Սամվելի մոտ, գրպանից հանում ՝է հայկական նուռը , բացում է այն, ճզմում և հյութը լցնում Սամվելի բերանը: Սամվելը ուժ հավաքած բարձրանում է տեղից:
-Դուք պետք է ամեն գնով դրոշը տեղադրեք լեռան կատարին,- ասում է Նազիկն ու վազում դեպի Սենչը, որպեսզի նրանից խլի դրոշը:
Այդ նույն պահին գետնին ընկած Գոդը ճիգեր է գործադրում, որ բարձրանա տեղից։ Բասսը կատաղի հայացքով նայում է նրան․
-Դու իմ անառակ որդին ես, վերադարձի, կներեմ։
-Ես քո կիսատ թողած կյանքն եմ, հայր, քո իրական շարունակությունը, նա, ում դու քո ներսում այսքան տարիներ խեղդել ես, խնդրում եմ,դու էլ արի մեզ մոտ, արի փրկենք աշխարհը, ես գիտեմ, որ դու չար չես, որ կյանքը քո հանդեպ անարդար է եղել ու դու չարացել ես․․․
Այս տեսարանը հեռվից դիտում է Լալին ու հանկարծ մտքովն անցնում է, որ Բասսը կարող է ներել իր որդուն ու ամեն ինչ փչացնել։ Նա հանում է իր վրձինը երկար սուր է նկարում և այն ձեռքին վազում է դեպի Գոդը։
Բասը վիրավոր առույծի պես մռնչում է։ Գոդը սարսափած նայում է Լալիին, ով այդ պահին սուրը խոթում է Գոդի սիրտը։
-Ինչ արեցի՜ր,-Բասը հոգու ցավից գոռում է, և նրա գոռոցից Արարատի կատարի ձյուները սկսում են ճաք տալ ու թափվել ներքև։
Սամվելին դեպ կատար ուղեկցող Նազիկը շրջվում է ձայնի վրա ու տեսնում իր արյան մեջ կորած Գոդին, ով վերջին շունչն է փչում։ Նազիկը մի պահ իրեն կորցրած նայում է շուրջը, ապա գլխապատառ վազում դեպի ներքև։
Բասը իր ողջ զինամթերքով հարձակվել է Լալիի վրա, նրանք դաժան պայքար են մղում իրար դեմ։ Ձյունը ամբողջովին կարմիր է ներկվել Գոդի արյունից։ Նազկը մոտենում է նրան, իր գրպանից հանում է ծիրանի կորիզը այն պահում արևի ուղղությամբ,իսկ մյուս կողմը թեքում դեպի Գոդի արյունահոսող վերքն ու շշնջում․
-Սուրբ Արարատ,փրկիր Գոդին։
Ամբողջությամբ կարդացեք [url=http://hayreniq.am/am-n-4957.html]Hayreniq.am[/url]-ում։
Նմանատիպ նյութեր
4607 դիտում
14:30 16-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 7. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
12854 դիտում
13:56 23-06-2018
«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. մաս 8. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am
15229 դիտում
14:49 16-07-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. ֆանտաստիկ վիպակ. մաս 12. Ժասմին Հայրապետյան . Hayreniq.am
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am