Միջադեպի բոլոր հանգամանքները գտնվում են ուսումնասիրության փուլում. ՄԻՊ-ը՝ Մարալիկում «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի հարձակման մասին.Tert.am
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/10/11/ombudsman/2816819]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասացին Պաշտպանի գրասենյակից՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքել ՄԻՊ Արման Թաթոյանը Մարալիկում «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խմբի վրա կատարված հարձակմանը:
«Միջադեպի բոլոր հանգամանքներն այս պահին գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով»,-հավելեցին Պաշտպանի գրասենյակից։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/11/ombudsman/2816819]այստեղ[/url]


