2249 դիտում
14:08 10-10-2018
ՀՀ Առողջապահության փոխնախարարը Լոնդոնում մասնակցում է հոգեկան առողջության նախարարական համաշխարհային գագաթնաժողովին
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը հոկտեմբերի 9-10-ը Լոնդոնում մասնակցում է Հոգեկան առողջության նախարարական համաշխարհային գագաթնաժողովին, որը կազմակերպվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համատեղ ջանքերով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, գագաթնաժողովին մասնակցում են առողջապահության բնագավառում տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, համաշխարհային առաջատար փորձագետներ:
Քննարկման օրակարգում են հոգեկան հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն ուղղված հարցեր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հոգեկան առողջության 2013-2020թթ. գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:
Ակնկալվում է, որ բարձրաստիճան այս գագաթնաժողովը հարթակ կդառնա` համատեղելու երկրների ջանքերը` ուղղված բարելավելու բնակչության հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը, ինչպես նաև կանխարգելելու հոգեկան հիվանդությունները:
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու է «21-րդ դարում հոգեկան առողջության հավասար իրավունքների վերաբերյալ» հայտարարության ստորագրման հարցը:
Հոգեկան առողջության ամրապնդումը, հոգեկան խանգարումների կանխարգելումը, հոգեկան խանգարում ունեցող անձանց բուժումն ու վերականգնումը, հոգեկան լիակատար բարեկեցության վիճակի ապահովումը Հայաստանի առողջապահական համակարգի գերակա խնդիրներից է, ուստի մեծապես կարևորվում է այլ երկրների հետ արդյունավետ համագործակցությունը` նշված ուղղությամբ ծագող խնդիրները միասնական կանխարգելելու և դրանց լուծում տալու անհրաժեշտությունը:
Նմանատիպ նյութեր
586 դիտում
22:33 12-04-2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին
Այս բաժնից
349 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
349 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին