211652_close_icon
views-count20238 դիտում article-date 10:56 09-10-2018

«ՀՔԾ-ն տապալել է Մարտի 1-ի բացահայտումը». Դավիթ Շահնազարյան. 168.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://168.am/2018/10/08/1022379.html]168.am[/url]-ի զրուցակիցն է 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը: [b]– Մարտի 1-ը բացահայտվա՞ծ է։ [/b] – Վարչապետը հայտարարում է, որ բացահայտված է, այնինչ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, ըստ էության, բացի այն երեք անձերից, որոնց մեղադրանք է առաջադրվել, մենք ոչինչ չգիտենք։ Եղել են տասը սպանություններ, շատ ու շատ դեպքեր են տեղի ունեցել։ Ավելին, ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տապալել է Մարտի 1-ի բացահայտումը ու այդ գործն ուղղակիորեն տապալել է: Քննությունն ընթանում է շատ վտանգավոր ուղիով, առայժմ չեմ ցանկանում այդ մասին խոսել։ ՀՔԾ-ի պետը, դիվանագիտական լեզվով ասած, ինձ հիասթափեցրեց՝ որպես իրավաբան։ Ընդհանրապես կուզեի ասել, որ այս 5 ամսվա ընթացքում մեր պետականությունը չափազանց թուլացել է։ Նույն ՀՔԾ պետի վերաբերյալ, իրավաբանը չի կարող իրեն թույլ տալ նման ձևակերպումներ: Օրինակ՝ եթե հիշում եք, երբ Վերաքննիչ դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, ՀՔԾ պետը հայտարարեց, որ դա ապօրինի վճիռ է։ Դատարանի վճիռն օրենք է, այսինքն` ՀՔԾ պետը հայտարարեց, որ օրենքն ապօրինի է։ Սա իրեն թույլ չէր տա նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողը։ Երկրորդ, եթե ապօրինի է, այդ դեպքում վերոհիշյալ անձի ուղղակի պարտականությունն է՝ քրեական հետապնդում սկսել այդ դատավորի նկատմամբ։ Ի՞նչ մեղադրանք է հարուցվել այդ երեք անձերին՝ ես նկատի ունեմ ՀՀ երկրորդ նախագահին, ՀՀ Պաշտպանության նախկին նախարարին և նախկինում ՊՆ տեղակալ Յուրի Խաչատուրովին. մեղադրանքը հիշո՞ւմ եք` սահմանադրական կարգի տապալում, ոչ թե՝ տապալման փորձ, այլ՝ տապալում: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, թե դրանից ինչ հետևանքներ են բխում։ Նշանակում է, որ 2008 թվականի մարտի մեկին տապալվել է ՀՀ-ում սահմանադրական կարգը, և դրանից հետո 10 տարի ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում` ընտրություններ, ԱԺ որոշումներ, միջազգային պայմանագրեր, դրանք բոլորը սահմանադրական կարգից դուրս են։ Եվ կարելի էր ավելի առարկայական մեղադրել: Այո, ես մեղադրում եմ ՀՔԾ պետին, որ նա տապալել է Մարտի 1-ի քննությունը։ Ավելին, ես առաջարկել էի, որպեսզի միջազգային փորձագետներ, քննիչներ ներգրավվեն, որպեսզի հնարավորին չափ չքաղաքականացվի բացահայտման այդ գործընթացը։ Ինչպե՞ս մենք կարող ենք Մարտի 1-ի էջը փակել: Հասարակությունը պետք է վստահ լինի քննության արդյունքներին։ Դա կլիներ միայն այն դեպքում, եթե միջազգային ներկայություն լիներ քննությանը, այլապես յուրաքանչյուր հաջորդ իշխանություն կբացի այս գործը՝ ըստ իր քաղաքական նպատակահարմարության: Իշխանությունները դա բացարձակ չցանկացան անել։ Ուղղակի տապալել են քննությունը, և այդ պատասխանատվությունը կրում է ՀՔԾ պետն անձամբ, և նա պատասխան է տալու դրա համար։ [b]– Հանրային ընկալումներում այս 3 գործիչներն են Մարտի 1-ի պատասխանատուները։ Ձեր խնդիրը մեղադրանքի հիմնավորվածությո՞ւնն է։ [/b] – Մեղադրանքը, որ ներկայացվել էր այդ երեք անձերին, երկու փաստաթղթի հիման վրա է։ Կրկնում եմ, եթե Մարտի 1-ը բացահայտված է, ուրեմն պետք է բացահայտված լինեին այդ 10 սպանությունները, անկարգությունները, ամեն ինչ` հանրային և մասնավոր գույքի ոչնչացում… Տրամաբանական է, որ քննությունը պետք է ներքևից գնար վերև։ Այս ամենի մասին մենք որևէ տեղեկություն չունենք, դա դարձվել է գաղտնիք, չգիտենք` ինչ է կատարվում, ինչ ուղղությամբ է գնում։ Դա հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Մարտի 1-ի գործը տապալված է։ Մյուսը, հակահեղափոխությունն է. այսօր իշխանություններն անընդհատ ասում են, որ ընդդիմություն չկա։ Բայց ինչպե՞ս կարող է լինել, եթե հեղափոխությունն ընդդիմություն չի ունենում, հեղափոխությունն ունենում է հակահեղափոխություն, որին պետք է ֆիզիկապես ոչնչացնել. բոլշևիզմ, ուրիշ ոչինչ։ Փառք Աստծո, որ մեզ մոտ դեռ հեղափոխություն չի եղել, և ես հույս ունեմ, որ մենք կփորձենք արգելակել, չնայած հասարակության այսօրվա վիճակին։ Եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է, որ հակահեղափոխություն ասելով՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց շրջապատը։ Նա հայտարարել է, որ նրանք քաղաքական դիակներ են։ Բայց օրինակ` Երևան քաղաքի ընտրությունների ողջ նախընտրական քարոզարշավն ուղղված էր վերոհիշյալ գործիչների դեմ։ Այդ դեպքում, տղա ջան, ինչո՞ւ ես դիակների դեմ պայքարում, սա ի՞նչ դիակապտություն է։ Անտրամաբանությունն ու հակասությունները շատ են այսօրվա Կառավարության դիրքորոշումներում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «[url=https://168.am/2018/10/08/1022379.html]168.am[/url]»-ի կայքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր