Շախմատի օլիմպիադա՝ վերջին տուրը. Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Վրաստան. ուղիղ միացում
Բաթումիում մեկնարկում է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է ԱՄՆ-ի թիմի հետ: Այժմ մեր հավաքականը 15 միավորով զբաղեցնում է 6-12-րդ հորիզոնականները:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ԱՄՆ-իև Չինաստանի հավաքականները` 17-ական միավոր: Ամենայն հավանականությամբ, նրանցից մեկն էլ չեմպիոն կդառնա:
Կանանց Հայաստանի հավաքականը 11-րդ տուրում կխաղա Վրաստանի 1-ին հավաքականի հետ: Այժմ մեր կանայք 16 միավորով 2-4-րդ տեղում են: Առաջատարը Չինաստանի թիմն է՝ 17 միավոր:
Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Վրաստան մրցամարտերի ուղիղ ընթացքը՝ այստեղ.