211652_close_icon

Քրեական հեղինակությունների հետ բանակցելը վերապահվել է Արարատ Միրզոյանին. «Իրավունք»

views-count11056 դիտում article-date 10:19 05-10-2018
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առանց խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնելու՝ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանել երկիրը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի վրա ոչ պակաս ծանր գործառույթ է դրված: «Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ նա է լիազորվել, որպեսզի բանակցություններ վարի քրեական հեղինակությունների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ընդ որում՝ ըստ նույն լուրերի, քրեական աշխարհում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայցև իրենց պայմաններն են առաջ քաշել՝ կապված համաներման անհրաժեշտության հետ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր