Անգելա Մերկելը` Խաղաղության Նոբելյան մրցանակի գլխավոր հավակնորդ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձել է Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Մրցանակի հնարավոր թեկնածուներ են համարվում նաև փախստականներին օգնություն ցուցաբերող էրիթրեացի հոգևորական Մուսսի Զերան, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ռուսական «Новая Газета» լրատվամիջոցը:
Նոբելյան մրցանակակրի անունը կհրապարակվի Օսլոյում` հոկտեմբերի 9-ին: