211652_close_icon
views-count1139 դիտում article-date 09:31 22-01-2016

«Տարվա լավագույն ֆիլմ» «Օսկար» մրցանակի հավակնորդների թիվը 8-ից կդառնա 10. «Los Angeles Time»

Ամերիկյան կինոակադեմիան կարող է ավելացնել բաղձալի «Օսկար» մրցանակի թեկնածուների թիվը։ Մասնավորապես՝ «Տարվա լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում թեկնածու ֆիլմերի քանակը, հնարավոր է, 8-ից դառնա 10, ինչը թույլ կտա հաղթողների ընտրությունն ավելի օբյեկտիվ դարձնել, գրում է Los Angeles Time թերթը։ Նման առաջարկը քննարկվել է Կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի հանդիպման ընթացքում: Մրցանակի անվանակարգերի հետ կապված սկանդալից հետո, երբ հիմնական թեկնածուները 2-րդ տարին անընդմեջ դառնում են սպիտակամաշկ դերասանները և կինոգործիչները, Կինոարվեստների և գիտության ակադեմիան խոստացել է բարեփոխումներ իրականացնել կազմակերպության աշխատանքում և թեկնածուների ընտրության համակարգում: Բարեփոխումների շրջանակում կարող են փոփոխվել նաև Ակադեմիայի նոր անդամներին ընտրելու կանոնները։

Նմանատիպ նյութեր