Պահպանողական կուսակցությունը կոչ է անում մասնակցել «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության՝ հոկտեմբերի 7-ի բողոքի ցույցին
Հրատապ և իրավաչափ դիտարկելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին արդարացմամբ ազատ արձակելու «Արդարացում Շանթ Հարությունյանին» քաղաքացիական նախաձեռնության ս/թ հոկտեմբերի 1-ի կոչը՝ Պահպանողական կուսակցությունը հորդորում է Հայաստանում Մարդու և Քաղաքացու հիմնարար իրավունքների պահպանմամբ մտահոգ քաղաքացիներին՝ մասնակցել Նախաձեռնության՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հրավիրած բողոքի ցույցին:
Այս մասին ասվում է Պահպանողական կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի՝ արդարացմամբ ազատ արձակումը կլինի այն առաջին քայլը, որով ներկա Հայաստանը կապացուցի, որ ի զորու է հռչակած կարգախոսներն իրականում կյանքի կոչելու:
Բողոքի ցույցին մեր ներկայությամբ կարող ենք աջակցել ներկա Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի միանգամայն հնարավոր իրավական ճանապարհով կարողանա ճեղքել ռուսական իմպերիական կառավարման կարծրացած համակարգը»,– ասված է Պահպանողականների տարածած հաղորդագրության մեջ։