211652_close_icon
views-count4606 դիտում article-date 18:20 08-08-2018

Պահպանողական կուսակցությունն իշխանություններին հորդորում է արդարացմամբ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին

Պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․ որտեղ ասված է․ «Ողջունելով «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնության՝ նաև Պահպանողական կուսակցությանը հասցեագրված [url=https://www.aravot.am/2018/08/08/974340/]կոչը[/url] Պահպանողական կուսակցությունը վերահաստատում է իր մոտեցումը. պարոն Շանթ Հարությունյանը անվիճարկելիորեն քաղաքական բանտարկյալ է՝ որպես այդպիսին ճանաչված նաև Վարչապետի կողմից: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատազրկումը պայմանավորված է եղել նախ՝ արևմտյան արժեհամակարգի իրական դավանողներին մեկուսացնելու ռուսական իմպերիական պատվերով, ապա և՝ Սերժ Սարգսյանի քինախնդրությամբ ու հաճկատարությամբ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի՝ ցայժմ արդարացմամբ ազատ չարձակումը կարող է վկայել, որ՝ 1. Հայաստանում դեռևս տեղի չի ունեցել մտքի հեղափոխություն, 2. Որոշակիորեն կասկածելի լեգիտիմություն է ունենալու հայաստանյան ցանկացած ընտրություն (հանիրավի արգելափակված Շանթ Հարությունյանի մասնակցությունը կարող էր խաղից դուրս թողնել, օրինակ, Երևանի քաղաքապետի շրջանառվող թեկնածուներին): Ըստ այսմ՝ Պահպանողական կուսակցությունն իշխանություններին հորդորում է մինչև Երևանի ավագանու ընտրություններն արդարացմամբ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին: Հանրային վստահության մեծ պաշար ունեցող օրվա իշխանությունները պարտավոր են ակամա չկրկնել նախընթաց իշխանությունների հակաժողովրդավարական մեթոդը, երբ ընտրություններն անցկացվում էին քաղաքական իրական ընդդիմախոսներին անազատության մեջ պահելու պայմաններում»:

Նմանատիպ նյութեր