«Միացեք մեր ցույցին». «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը կոչով դիմել է 8 կուսակցությունների
«Ազատդեմոկրատներ» կուսակցությանը
ԱԻՄ կուսակցությանը
«ԵրկիրԾիրանի» կուսակցությանը
«Ժառանգություն» կուսակցությանը
«Հանրապետություն» կուսակցությանը
ՀՀՇ կուսակցությանը
Պահպանողական կուսակցությանը
«Սասնա Ծռեր» կուսակցությանը
[b]ԿՈՉ[/b]
Մեծարգո պարոնայք.
Ձեր ծրագրային հիմնադրույթներն ու ձեր կողմից հռչակված սկզբունքները մեզ իրավունք են տալիս դիմելու ձեզ հետևյալ հորդորով.
ՀՀ իշխանություններից պահանջեք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և սկսել համապարփակ համաներում հայտարարելու իրավական գործընթաց: Մինչև հոկտեմբերի 6-ը իշխանությունների կողմից որոշակի պատասխան չստանալու դեպքում, միացեք Շանթ Հարությունյանի արդարացման և համապարփակ համաներման պահանջով հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկող բողոքի ցույցին:
Մենք վարչապետի հրաժարական չենք պահանջում: Մենք վարչապետի պաշտոն չենք պահանջում: Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հարգեն իրենց խոստումները, և ի վերջո նոր Հայաստանում գերակա դառնան մարդու և քաղաքացու իրավունքները:
Համոզված ենք, որ այսպես, ձեզ հետ միասին, հնարավորություն կտանք մեր իշխանություններին նյութականացնելու իրենց կողմից հռչակված սերն ու համերաշխությունը:
[b]
«ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ» քաղաքացիական նախաձեռնության անունից` Արամ Ավետիսյան
01.10.2018թ.[/b]