1217 դիտում
15:57 02-10-2018
Տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերն ու նոր ծրագրերը, ներկայացվել է ընթացիկ ծրագրերի կատարողականը:
Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհներն ուղղվում են էներգախնայողության և շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Հայաստանը հիմնադրամին անդամակցում է արդեն 5 տարի: Այս 5 տարիների համար Հայաստանին հատկացված է 20 մլն եվրո և արդեն իրականացվում է 4 ծրագիր: Դրանք են Երևանի քաղաքային լուսավարության ծրագիրը, Կոտայքի կոշտ թափոնների ծրագիրը, Երևանի կոշտ թափոնների ծրագիրը և Երևանի հանրային շենքերի էներգարդյունավետության ծրագիրը:
ՎԶԵԲ-ի շրջակա միջավայրի և կայունության վարչության գործադիր տնօրեն Ալիստուր Քլարկի խոսքով` հանդիպման նպատակն է հիմնադրամի բոլոր դոնորների, Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բոլոր վարկային կազմակերպությունների հետ մասին խոսել պոտենցիալ նախագծերի մասին, որոնց վերաբերյալ դեկտեմբերին որոշում կկայացվի: «Սա շատ կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք կսահմանենք մեր ռազմավարությունը և առաջնահերթությունները: Հայաստանը հիմնադրամի ներդրողներից է: Կարևոր է, որ նմանատիպ բազմակողմ հիմնադրամների դեպքում շահառուն նաև որպես ներդրող հանդես գա», - նշել է Ալիստուր Քլարկը:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու նոր՝ Գյումրու քաղաքային լուսավորության և Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրերը: Գյումրու քաղաքային լուսավորության ծրագրի համար նախատեսվում է ներգրավել 2 մլն եվրոյի չափով դրամանորհ, իսկ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը ինովատիվ է, որն օժանդակելու է բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածի վարկավորման դյուրինացմանը:
Նմանատիպ նյութեր
1637 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am