211652_close_icon
views-count2662 դիտում article-date 13:15 01-10-2018

Արթիկում իր գործունեությունն է սկսել մանկական զարգացման նոր կենտրոնը

Արթիկում իր գործունեությունն է սկսել մանկական նոր զարգացման կենտրոնը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը: Կենտրոնը կոչվում է «Թիկունք-դրախտիկ»։ Այստեղ երեխաները, բացի կրթական ծրագրերից, հնարավորություն են ունենալու զբաղվելու նաև ֆիզկուլտուրայով և սպորտով: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ նախարար Լևոն Վահրադյանը ողջունել է ներկաներին՝ իր խոսքում կարևորելով մարզերում նման կենտրոններ ունենալու անհրաժեշտությունը, որտեղ երեխաները կկարողանան մարզվել և մանկուց հաղորդակից լինել սպորտին: Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնի հիմնադիր «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությանը՝ Արթիկ քաղաքի փոքրիկ բնակիչներին՝ իրենց զբաղմունքն ավելի հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու հնարավորություն տալու համար: Նշենք, որ «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությունը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել նաև Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում: [b] Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր