Թուրքական բանակը մարտական պատրաստության է բերվել
Թուրքիայի ազգային բանակը բերվել է մարտական պատրաստության: Այս մասին հաղորդել է թուրքական Milliyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչին:
Առընչը դա բացատրել է երկրում Քրդական բանվորական կուսակցության ակտիվացմամբ:
Նախօրեին քուրդ զինյալները բեռնատար են զավթել, որը ածխահանքի համար 400 կգ պայթուցիկ էր տեղափոխում: Թուրքիայի փոխվարչապետի խոսքով՝ բեռնատարը հայտնաբերելուց հետո թուրքական իշխանությունները ուղղաթիռների միջոցով կպայթեցնեն այն: