2649 դիտում
21:56 28-09-2018
ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Աֆշան Խանին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչային։
Արման Թաթոյանը ներկայացրել է աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքների ուղղությունները, այդ թվում՝ խոսել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, անկախ բողոքներից, իրականացվող մշտադիտարկման այցերի վերաբերյալ։
Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ հաստատված համագործակցությունը և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երեխաների իրավունքների պաշտպանության ու[b]ղղությամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
784 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
715 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը