1751 դիտում
21:00 22-06-2016
Փոխնախարար Հարությունյանի հանդիպումը ՄԱԿ-ի ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալի հետ
Հունիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ Ռայմունդ Յեhլեին: Վերջինիս ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին հանձնեց Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի նշանակմանը վերաբերող հավատարմագրման պաշտոնական նամակը:
Զրույցի ընթացքում Ռոբերտ Հարությունյանն ընդգծեց ՊԳԿ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը, և համոզմունք հայտնեց, որ արդյունավետ համագործակցությունը ՀՀ կառավարության և կազմակերպության միջև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ոլորտներում կընդլայնվի և կզարգանա:
Ռայմունդ Յեhլեն, իր հերթին, ներկայացրեց Հայաստանում ներկայումս իրականացվող և ապագա ծրագրերի մանրամասները` ընդգծելով, որ ջանք չի խնայի արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք