Հոկտեմբերի 21-ին 25 համայնքներում տեղի կունենան արտահերթ ընտրություններ
Հոկտեմբերի 21-ին հանրապետության 25 համայնքներում տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Դրանցից 4 տեղի կունենան քաղաքային համայնքներում»,-նշեց Սմբատյանը՝ հավելելով, որ ընտրություններ կլինեն 8 մարզերում։
Նշենք, որ մասնավորապես համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Էջմիածին, Արմավիր, Հրազդան եւ Կապան քաղաքներում։