Հոկտեմբերի 29-ին Վերին Դվին և Արզնի համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Համապատասխանաբար թիվ 12 և թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ամփոփել են թեկնածուների գրանցման գործընթացը:
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Դմիտրի Զաքարյանը, Արտակ Հարությունյանը, Վյաչեսլավ Յակովլևը և Լյուդմիլա Պետրովան:
Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրվել են Վարդան Ավագյանը, Էմիլ Իվանովը, Ֆելիքս Միրզոևը, Կորյուն Չոբանյանը, իսկ Ալեքսանդր Միրզոևի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Վերին Դվին համայնքում ավագանու անդամի 7 մանդատի համար ինքնառաջադրվել են Նաիրա Ամիրյանը, Արամ Գևորգյանը, Սարգոն Թամրազովը, Արթուր Լևոնովը, Սերգեյ Միխաիլովը, Ստեփան Միրզոևը, Մարկ Յակովլևը, Ջուլետտա Յակովլևան, Վլադիսլավ Յուխանաևը, Յուրա Նիկոլաևը, Անյա Պետրովան, Աշոտ Սարգսյանը, Կարեն Վլասյանը և Վասիլի Տամրազովը:
Արարատի մարզի Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1558 է, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքինը՝ 2136։