ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ վարչապետին, իսկ վերջինը՝ գլխով արել։ Ի պատասխան՝ Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել։
«Փաշինյանը մտադիր է եղել հեռանալ, սակայն, քայլ անելով, վերադարձել է ՌԴ նախագահի մոտ, երբ վերջինս կրկին ինչ-որ բան է ասել»,- հայտնում է գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը կարճ խոսակցություն էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ:
Տեսանյութը՝ Azatutyun.am-ի