2149 դիտում
20:38 27-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար եւ Եվրոպայում փախստականների եւ միգրանտների ճգնաժամի արձագանքման հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանին ու ՀՀ-ում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ու խնդիրների լուծման հարցում:
Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ցավոտ հարցերը մշտապես գտնվում են իր ուշադրության կենտրոնում եւ ինքը հետամուտ է դրանց լուծման հարցում:
Խոսելով հաշմանդամություն ունեցող եւ բռնության ենթարկված երեխաների խնդիրներից՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Աֆշան Խանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի դերակատարությունն ու ներդրումը երեխաների իրավունքերի պաշտպանության եւ մի շարք առողջապահական ծրագրեր կյանքի կոչելու հարցում: Նա, կարեւորելով համագործակցության շրջանակի ընդլայնումը, համազմունք է հայտնել, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի առողջապահության
ու կրթության ոլորտի խնդիրների լուծմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահական երկարատեւ ծրագրեր իրականացնելու հեռանկարներին, ներառական կրթության ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանն ուղղված
Նմանատիպ նյութեր
2492 դիտում
14:50 20-08-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին
4073 դիտում
16:24 25-06-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
Այս բաժնից
1279 դիտում
20:33 07-02-2025
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ
832 դիտում
19:57 07-02-2025
Արամ Ա Հայրապետը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
826 դիտում
19:47 07-02-2025
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում