4046 դիտում
16:24 25-06-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Մամի Միզուտորիին, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին եւ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ովքեր Հայաստան են այցելել՝ մասնակցելու Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական լսումները համագործակցության խթանման նոր ազդակ կհանդիսանան: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է աղետների ռիսկերի նվազեցման ու կառավարման ոլորտում մեր երկրում իրականացվող քայլերը՝ կարեւորելով այս հարցում ԱԺ մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների դերը: ԱԺ նախագահի գնահատմամբ՝ այն նպաստավոր հարթակ է ոլորտի խնդիրների վերհանման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ արդյունավետ կիրառման համար:
Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ը մի շարք ոլորտներում, այդ թվում աղետների ռիսկերի նվազեցման հարցում արդյունավետ համագործակցում է Հայաստանի խորհրդարանի ու կառավարության հետ:
Մամի Միզուտորիի խոսքով՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը սերտորեն համագործակցում է օրենսդիրների հետ եւ ոլորտի խնդիրների լուծման հարցում արժեւորում է խորհրդարանի մասնակցությունը: Նշվել է, որ հաջորդ տարի Ժնեւում նախատեսվում է անցկացնել «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» համաժողովը:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է աղետների վտանգի նվազեցմանն ուղղված ռազմավարական եւ համակարգված մոտեցումների ցուցաբերումը, ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացումը եւ օրենսդրության շարունակական կատարելագործումը:
Նմանատիպ նյութեր
2122 դիտում
20:38 27-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին
2544 դիտում
18:33 29-05-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
Այս բաժնից
1396 դիտում
19:53 07-01-2025
ՊՆ–ն զորակոչիկների հարազատներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
1330 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1117 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ