2470 դիտում
19:58 27-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Ար ևելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը:
Խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի գնահատմամբ` հանդիպումը հատկապես կարեւոր է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության՝ քաղաքական եւ տնտեսական համագործակցության ամրապնդման լույսի ներքո:
Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության ընթացիկ գործունեության մասին` կողմերն արձանագրել են, որ առկա խնդիրները պետք է լուծվեն պայմանագրային դրույթներից բխող պարտավորություններով, իսկ դրանցում առկա պարզաբանման ենթակա հարցերը կարգավորվեն բանակցությունների ու քննարկումների միջոցով:
Խորհրդարանականները հատկապես փաստել են, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 80 բիզնես միավոր ունեցող «Վեոլիա ջուր» ընկերության ներկայությունը Հայաստանում, պետություն-ընկերություն հաջողված համագործակցությունը պետք է հանդիսանան արտաքին ներդրումներ ներգրավելու եւ ներդրումային վստահելի միջավայր ունենալու լավ օրինակ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
991 դիտում
22:11 28-11-2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան