6893 դիտում
17:05 27-09-2018
Վարշավայի օդանավակայանում 3 հայ է ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար
Վարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, ովքեր ներքնազգեստի մեջ ընդհանուր 770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լեհական ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ Բարսելոնայից Երևան ժամանելիս են եղել:
Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տրանզիտային գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ վարք են դրսևորել:
Սահմանապահները խուզարկել են կասկածելի վարք դրսևորող տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց ներքնազգեստի մեջ ընդհանուր 4 փաթեթ կոկաին են հայտնաբերել:
Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում բարձր որակի կոկաին է:
Տղամարդկանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Նմանատիպ նյութեր
26022 դիտում
22:06 27-11-2019
Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը ԱՄՆ-ում մեղադրվում է 40 կգ կոկաին տեղափոխելու մեջ. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1165 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)