Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը ԱՄՆ-ում մեղադրվում է 40 կգ կոկաին տեղափոխելու մեջ. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ Վարդգես Մարկոսյանը, մեղադրվում է 40 կիլոգրամ կոկաինի տեղափոխման մեջ, հայտնում է [url=https://news.am/arm/news/546798.html]News.am[/url]-ը։
Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Գայանե Ասլամազյանն անդրադարձել է ամուսնալուծության մասին լուրերին։ Նա նշել է, որ իր ամուսինը գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ, սակայն պատճառներից չի խոսել:
Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության, այս տարվա սեպտեմբերի 13-ին Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ ապօրինի կերպով կոկաին է տեղափոխել Ավստրալիա՝ թաքցնելով կենցաղային իրերի մեջ:
47-ամյա Մարկոսյանը խոստովանել է նաև, որ նա և իր քույրը զբաղվել են փողերի լվացումով: Մասնավորապես, խոսքը 3.5 միլիոն դոլարի մասին է:
Միայն թմրամիջոց տեղափոխլու մեղադրանքով Մարկոսյանին սպասվում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում, նրա քրոջը՝ Իռենին՝ որպես հանցակից, մինչեւ 20 տարվա ազատազրկում: