211652_close_icon

Ժամանակի ընթաց­քում Եվրամիության համար պարզ դարձավ, թե ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը. «Ժամանակ»

views-count6796 դիտում article-date 10:50 27-09-2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, թե հավատացած է, որ եվրոպա­կան ընկերություններն ուշա­դիր վերլուծում են Հայաստանում փոփոխություններն ու հետաքրքրված են այստեղ գործունեության հեռանկա­րով: Դեսպան Սվիտալսկին դրանից առաջ էլ հայտարա­րել էր, որ Հայաստանում տե­ղի ունեցողը հզոր առաջըն­թաց է, որը հնարավորություն է տալիս Հայաստանին գտնել նոր գործընկերներ Եվրոպայում և աշխարհում: Հայաստանում թավշյա հե­ղափոխությունից հետո ինչ­պես բոլոր ուղղություններով, այնպես էլ Եվրամիության ուղղությամբ առկա էր ակն­հայտ շփոթություն: Մի կող­մից Հայաստանի նոր իշխա­նությունը և դրա կազմավոր­ման ու այլ բարդությունները, ներառյալ կադրային, մյուս կողմից՝ Եվրոպայից Հայաստանում տեղի ունեցածի հանդեպ վերաբերմունքի խնդիրը, տեղի ունեցածը հասկանալու, ըմբռնելու խնդիրը: Հունիսի 26-ին Բրյուսել այ­ցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ Երևանին չի բավարարում Եվրամիության հետ հարա­բերության այն ծավալը, որ կար նախկին իշխանության ժամանակ, և նոր իշխանու­թյունը փոփոխությունների շնորհիվ ակնկալում է ավե­լին, դիտարկվեց իբրև ճգնա­ժամ ԵՄ-ի հետ հարաբերու­թյուններում, իբրև անհարկի կոշտություն: Իրականում, սակայն, ժամանակի ընթաց­քում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայ­նում էր ոչ միայն այն, ինչ պետք է նոր իշխանությանը կամ Հայաստանին, այլև այն, ինչ պետք է նոր Հայաստանում Եվրամիությանը, Եվրոպային: Եվ եթե Եվրամիությանը պետք է հուսալի ներկայացվածություն հայաստանյան նոր իրականության մեջ, մասնակցություն նոր Հայաս­տանի հեռանկարներին, դեր այդ հեռանկարներում, ապա Եվրոպան պետք է ձգտի լինել հայաստանյան նոր իրականությանը համարժեք: Իսկ այդ իրականության առանձ­նահատկությունն այն է, որ Երևանը փորձում է աշխար­հի տարբեր կենտրոնների հետ անցնել խոսակցության ոչ թե «ձեռք պարզողի», այլ ինքնիշխան սուբյեկտի դիր­քերից: Հետևաբար դա նշանակում է, որ տեսանելի հեռանկարում Հայաստանի հարցում բարձ­րանալու է մրցակցության աս­տիճանը, և ըստ այդմ՝ օբյեկ­տիվորեն Եվրոպայից պա­հանջվելու է ավելին»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր