443 դիտում
19:26 16-11-2020
Վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի գազամատակարարումը
Արցախի Հանրապետությունում այս օրերին լայն թափով իրականացվում են նաև գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ստեփանակերտի սեփական տներում և բազմահարկ շինություններում կրկին երկնագույն կրակից օգտվելու հնարավորություն կա: Մայրաքաղաքի բազմաբնակարաններում գազամատակարարումն անջատվել է անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով:
Հաղորդագրության մեջ ասվում է՝ «Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ բազմահարկ շենքերի գազամատակարարումը կվերսկսվի բնակիչների ժամանելուն զուգահեռ, քանի որ մեծ է հավանականությունը, որ պատերազմի ժամանակ, քաոսային իրավիճակում, շատերն անզգուշորեն գազասպառման սարքավորումները թողել են միացված:
Այսօրերին աշխատանքները շարունակվում են Ազատամարտիկների-Տիգրան Մեծ փողոցների հրետակոծված հատվածներում, որտեղ զգալիորեն տուժել են գազատարները: Նոր խողովակաշար կանցկացվի Իսակով-Սասունցի Դավիթ հասցեների բազմաբնակարանների գազամատակարարումը վերականգնելու նպատակով:
Արդեն լրիվությամբ վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի և վերին ենթաշրջանի գազամատակարարումը: Երկնագույն կրակը վաղը հասանելի կլինի նաև Մարտունի, Ճարտար քաղաքում, ապա նաև Բերդաշենի ենթաշրջանում:
Աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ նյութեր
2084 դիտում
19:22 27-04-2015
Համագործակցության հուշագիր Շենգավիթ վարչական շրջանի և ԼՂՀ Մարտակերտ քաղաքի միջև
Այս բաժնից
373 դիտում
11:48 19-05-2024
Իրանա-ադրբեջանական պետական սահմանին մեկնարկել է երկու երկրների նախագահների հանդիպումը
358 դիտում
11:34 19-05-2024
ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ
310 դիտում
11:09 19-05-2024
Մերձավոր Արևելքում հակամարտության սրման սկզբից զոհված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 282-ի