slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի է փակվել. «Ժողովուրդ»
211652_close_icon

Վերջին երեք ամիսների ընթացքում մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի է փակվել. «Ժողովուրդ»

views-count4878 դիտում article-date 11:22 26-09-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի փաստ է, որ այսօր Երևանի գերխնդիրներից մեկն էլ տրանսպորտն է: Պարզվում է՝ մի քանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի վերջին երեք ամիսների ընթացքում պարզապես փակվել է: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանս­պորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել է համար 11 և 62 երթուղայինների, նաև համար 5 ավտոբուսի երթուղին: Պատճառը վնասով աշխատելն է: «Համար 62 երթու­ղու աշխատանքը ստիպված էինք դադարեցնել, քանի որ տեխնիկապես անմխիթար վիճակում էր գտնվում պարկը: Ոչ ոք ներդրում չցանկացավ կատարել, որովհետև վնասով էին աշխատելու: Հրաժարվեցին, մենք էլ ստիպված փակեցինք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանը: Ինչ վերաբերում է տրանսպորտի ընդհանուր խնդրին, ապա Նավասարդյանի խոսքերով՝ այն գտնվում է ոչ լավ վիճակում: Բնականա­բար, մեքենաների տեխնիկական վիճակը գնալով վատանում է, երթուղիներ են փակվում: Բայց դեռ կարողա­նում ենք սպասարկել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր