211652_close_icon

Արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների. «Փաստ»

views-count6966 դիտում article-date 10:08 26-09-2018
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակության մեջ օրավուր դժգոհություններ են հասունանում նոր իշխանությունների կողմից նշանակված մի շարք պաշտոնյաների գործունեությունից, իսկ ավելի ճիշտ՝ անգործությունից, ինչպես նաև ոչ կոմպետենտությունից: Մեր տեղեկություններով, այս մասին պարբերաբար իրազեկվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելին՝ ժամանակ առ ժամանակ անձամբ է համոզվում, որ առանձին նշանակումներ ուղղակի սխալ էին: Սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, վարչապետն այս փուլում որոշել է ձեռնպահ մնալ կտրուկ փոփոխություններից՝ մի քանի պատճառներով: Նախ, որպեսզի խուսափի թիմի ներսում դժգոհություններից ու բողոքավորների ի հայտ գալուց, երկրորդ՝ արտահերթ ընտրությունների շեմին անիմաստ է կատարել փոփոխություններ, քանի որ նշանակվածները գոնե փոքրիշատե ադապտացվել են իրենց համակարգերին, որքան էլ վատ աշխատողներ կամ ոչ կոմպետենտ լինեն: Իսկ նոր նշանակվողների համար ևս մի քանի ամիս է պետք հատկապես մարդկային ռեսուրսի հետ աշխատելու համար: Ուստի, մեր տեղեկություններով, արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը կգնա զգալի փոփոխությունների»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր