5984 դիտում
14:12 24-09-2018
Գյուղնախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Վրաստան, համտեսել անուշաբույր վրացական գինի
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանի Հանրապետությունում։
Այցի առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Լևան Դավիթաշվիլին ներկայացրել է Վրաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերը:
«Սա իմ առաջին այցն է Վրաստանի Հանրապետություն` որպես նախարար և պետք է նշեմ, որ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա: Մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթացել նորություններին և հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությանը կլինի շարունակական»,- ասել է Արթուր Խաչատրյանը Palitra News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ջիկարայի բազմամյա մշակաբույսերի ուսումնահետազոտական բազա, ինչպես նաև Ծիլկանիում գտնվող Իվանե Սարիշվիլու անվան Վերլուծական հետազոտությունների (ԴՆԹ) լաբորատորիա, հետևել խաղողի բերքահավաքին, ծանոթացել վրացական խաղողի սորտերին՝ համտեսելով անուշաբույր վրացական գինի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1983 դիտում
12:38 07-03-2015
ԱՄՆ-ում օվկիանոսի հատակին հայտնաբերված 150 տարվա գինի են համտեսել
1018 դիտում
14:09 25-06-2014
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արցախում հանդիպել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանին
3608 դիտում
20:55 02-07-2018
Գյուղնախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
325 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
739 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
334 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին