211652_close_icon
views-count3815 դիտում article-date 20:55 02-07-2018

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը

Հուլիսի 2-ինՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: «Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող թե' բուսաբուծական, թե' անասնաբուծական արտադրանքի գերակշիռ մասն արտահամնվում է դեպի ռուսաստանյան շուկա, ուստի հուսով ենք, որ հայկական գյուղմթերքը այսուհետ ևս կշարունակի մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը: Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանի ագրարային ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքները` այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով Տավուշի մարզի 45 համայնքներում ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) «Գյուղական համայնքների զարգացման ինտեգրված աջակցություն. համայնքների կայունության ամրապնդում» ծրագրի կարևորությունը: Շեշտելով, որ ոլորտի հետագա զարգացման համար գյուղը չպետք է տարանջատվի գյուղատնտեսությունից` Արթուր Խաչատրյանը նշել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու ուղղությամբ: Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում` նաև գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ուղղությամբ: Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին զուգահեռ Հայաստանում առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի վերամշակող ճյուղի զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերել ջերմոցների, չորանոցների և սառնարանային տնտեսությունների համար նախատեսված սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 % լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն ընդգծել է, որ այդ ծրագիրը կնպաստի ոչ միայն կնպաստի գյուղմթերքի սեզոնայնության երկարացմանը, այլև ֆերմերների եկամուտների ավելացմանը: Անդրադարձ է կատարվել նաև KfW բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի իրականացմանը, որի մեկնարկը նախատեսվում է 2019 թվականի գարնանը: Քննարկվել են նաև գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը, անասնապահության ոլորտի հետագա զարգացմանը, գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակմանը, մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր