211652_close_icon
views-count979 դիտում article-date 14:09 25-06-2014

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Արցախում հանդիպել է ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին: Ծանոթությունն սկսվեց Արցախի գյուղատնտեսության նախարարության վերջերս շահագործման հանձնված շենքի աշխատանքային պայմաններից, ուր և կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության ներկայիս վիճակի մասին: Արցախի գյուղատնտոսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի կարծիքով, վերջինիս արդյունքները գնալով ավելի տպավորիչ են դառնում: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հավաստիացմամբ` լինելով նույն տնտեսական դաշտում և խնդիր ունենալով ավելի խորացնել փոխադարձ ինտեգրումը, Հայաստանի գյուղատնտեսության պատասխանատուները այսուհետ ևս կշարունակեն համակողմանիորեն նպաստել Արցախի գյուղատնտեսության զարգացմանը: ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության նիստերի դահլիճում ոլորտի պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, նախարարները եղան հանրապետական անասնաբուժական լաբորատորիայում, որը վերջերս է համալրվել ժամանակակից սարքավորումներով և «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի ցանքսերում` ծանոթացան մշակվող սորտերին: Այցելությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր