ԱՄՆ-ում օվկիանոսի հատակին հայտնաբերված 150 տարվա գինի են համտեսել
ԱՄՆ-ի փորձագետների մի խումբ համտեսել է օվկիանոսի հատակում հայտնաբերված գինի: Գինու շիշը գտել են Բերմուդյան ջրերում՝ 1864 թվականին խորտակված նավի մեջ:
Գինին համտեսել են ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չալզթոն քաղաքում՝ խոհարարական միջազգային փառատոնի ժամանակ:
Գինում համը հիշեցրել է սմոլյեի՝ աղաջրի, բենզինի, քացախաթթվի և ծծումբի խառնուրդի: Փորձագետները նկատել են նաև թեթև ալկոհոլի հետք և զգացել ցիտրուսային համ:
1864 թվականին, երբ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ էր, «Մերի Սելեսթիա» շոգենավը բանակի համար բեռ էր տեղափոխելիս բախվել է ստորջրյա ժայռի և խորտակվել րոպեներ անց: