211652_close_icon
views-count46820 դիտում article-date 20:29 22-09-2018

Խոշոր ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը Jeep Grand Cherokee-ով բախվել է ծառին, արմատախիլ արել այն և հայտնվել հետիոտնային մայթում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 32-ամյա Վահագն Վարդանյանը՝ իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 88 ZZ 868 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում, «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով, բախվել էլեկտրասյանն ու բետոնե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Գարուշ Հովհաննիսյանն ու Հովհաննես Ավագյանը: Փաստի առթիվ Հ. Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր