Startup Boost Weekend նախաձեռնությունը խթանում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը հայ երիտասարդների շրջանում
Հայաստանցի շուրջ 120 համալսարանական ուսանողներ օրեր առաջ հավաքվել էին մի յուրահատուկ միջոցառման շրջանակներում՝ փորձառու ուսուցիչների հսկողության ներքո իրենց «ստարտափ» գաղափարները սահմանելու և ձևակերպելու, թիմեր ձևավորելու և թարմ ու ստեղծարար գաղափարներ ներկայացնելու նպատակով:
Միջոցառումը լի էր գաղափարների գեներացման, մակետավորման, վարկածների առաջ քաշման ու հաստատման, ինչպես նաև մատուցման տեխնիկաների վերաբերյալ աշխույժ քննարկումներով և գաղափարներով: Երիտասարդ հայ ձեռնարկատերերին աջակցելու նպատակով միջոցառմանը մասնակցում էին 25 փորձառու մենթորներ:
Ուսանողները միասին մշակեցին և բարելավեցին իրենց «ստարտափ» գաղափարները, իսկ միջոցառման վերջում հաղթող ճանաչվեցին և մրցանակներ ստացան երեք թիմ: Հաղթողները ստացան մի շարք մրցանակներ և գործնական աջակցություն՝ իրենց գաղափարների հետագա զարգացման նպատակով:
Միջոցառմանն աջակցում էր ԵՄ-ի EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության ներքո գործող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) նախագիծը: