2928 դիտում
16:20 21-09-2018
Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում Գյումրիում
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում Գյումրիում: Մեկնարկն ազդարարվեց տոնական հանդիսավոր միջոցառմամբ՝ մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայությամբ: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/948074.html]«Արմենպրեսը»[/url]։
Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելով բոլորին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մաղթեց, որ բոլորը ոչ թե խոսքով, այլ գործով հայրենասեր լինեն, հայրենիքը սիրելը կյանքի նպատակ դարձնեն: Ընթերցվեց Շիրակի մարզպետի ուղերձը, որում ասվում էր.
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխարհին ապացուցեցինք, որ արժանի ենք ազատ ապրելու և ինքնուրույն կերտելու մեր երկրի ապագան: Նոր Հայաստանում հայ ժողովուրդն իր միասնականությամբ ողջ աշխարհին ցույց տվեց, որ համախմբված է ու պայքարելու է երկրի շենացման ու զարգացման համար:
Համոզված եմ, որ հավատն ու վստահությունն անկախ պետականության ապագայի նկատմամբ մեզ չեն լքի երբեք, և մենք միասնական ջանքերով էլ ավելի կշենացնենք մեր երկիրը` սերունդներին հզոր, անկախ, զարգացած Հայաստանը ժառանգություն թողնելով: Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեր ժողովրդի համար: Շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության վեհ գաղափարի: Մենք չպետք է մոռանանք մեր լավագույն զավակներին, որոնք այդ սուրբ պայքարին նվիրաբերեցին իրենց կյանքը:
Այս տոնական օրը բոլորիս ցանկանում եմ միասնականություն, անկոտրում կամք և վճռականություն՝ հանուն անկախ Հայաստանի ապագայի»:
Տոնի առթիվ բոլորին շնորհավորեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի անունից պատվոգրեր և հուշանվերներ ստացան տարբեր ոլորտների ներկայացուցիչները: Հանդիպմանը ելույթ ունեցավ նաև Շիրակի կայազորի զինվորական նվագախումբը:
Օրվա ընթացքում քաղաքի տարբեր մշակութային ու կրթական հաստատություններում տեղի կունենան տոնական միջոցառումներ, որոնք կեզրափակվեն երեկոյան՝ տոնական համերգով:
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
21:22 22-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Վիեննայում
1051 դիտում
10:40 23-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կանադայում
985 դիտում
21:00 24-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ռումինիայում
Այս բաժնից
1006 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
952 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1396 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի