1039 դիտում
10:40 23-09-2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կանադայում
Սեպտեմբերի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Ընդունելությանը մասնակցեցին Կանադայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քեննին, Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, կանադական խորհրդարանի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:
Ընդունելության ընթացքում ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձավ հայ-կանադական հարաբերությունների վերջին զարգացումներին, տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններին, տնտեսական կապերի ամրապնդմանը:
Այնուհետև ելույթով հանդես եկան նախարար Ջեյսոն Քեննին, ով անդրադարձավ Հայաստան այցելությունից իր ունեցած տպավորություններին, և բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունները:
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:
Նմանատիպ նյութեր
1253 դիտում
22:41 22-09-2015
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում
1017 դիտում
16:52 26-09-2014
Վարշավայում ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել
1462 դիտում
16:16 24-09-2015
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Այս բաժնից
1195 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
802 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ