211652_close_icon
views-count2947 դիտում article-date 13:57 21-09-2018

Վարչապետը քաղաքացիներին կոչ է անում ակտիվ մասնակցել ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում տանը չմնալ, գնալ Երևանի կենտրոն ու մասնակցել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս հայտարարությունը ՀՀ վարչապետը հնչեցրել է Ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով․ «Ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա իսկապես մեծ տոնի՝ Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Ես գնում եմ վարչապետի նստավայր և ճանապարհին տեսա, թե ինչ տոնական մթնոլորտ է տիրում: Երևանի կենտրոնում տեղադրված են բազմաթիվ տաղավարներ, մայրաքաղաքի կենտրոնում տասնյակ համերգներ են լինելու, ժողովրդական տոնախմբություններ են լինելու: Ես ուղղակի վախեցա, որ կարող են լինել մարդիկ, որ տեղյակ չեն: Ուղղակի ուզում եմ տեղյակ պահել, որ այսօր մայրաքաղաքի կենտրոնում ժողովրդական մեծ տոնախմբություն է, արդեն հազարավոր երեխաներ կան, ովքեր նկարում են: Որևէ ժամից կսկսվեն համերգները, տաղավարներ են տեղադրված և իսկապես մեծ փառատոն է: Ես հույս ունեմ, որ դուք ձեր ընտանիքների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Լավ եղեք, հույս ունեմ, որ տանը չեք մնա և այսօր երեկոյան դուրս կգաք Հայաստանի Հանրապետության անկախության տոնը և Հայաստանի քաղաքացու հաղթանակը նշելու: Բոլորս դեպի Երևան քաղաքի կենտրոն՝ ուրախանալու, տոնելու, նշելու, իրար ժպտալու, իրար բարևելու, իրար շնորհավորելու»,- եզրափակել է վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր