211652_close_icon
views-count1580 դիտում article-date 22:27 10-08-2015

Դեսպան Սարգսյանը մասնակցել է Սինգապուրի անկախության 50-ամյակին նվիրված միջոցառումներին

ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 9-ին մասնակցեց Սինգապուրի անկախության 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարություններին: Դեսպանը ներկա գտնվեց զինվորական շքերթին, տոնական համերգին, մասնակցել է Սինգապուրի Կառավարության կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը: Միջոցառումների ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Սինգապուրի փոխվարչապետ Թեո Չի Հինի հետ, ում փոխանցեց ՀՀ կառավարության ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն ազգային տոնի կապակցությամբ: Սինգապուրի արտաքին գործերի նախարար Կ․Շանմուգամի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Սարգսյանը վերջինիս փոխանցեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն և կզարգանան:  

Նմանատիպ նյութեր