211652_close_icon

Փաշինյանը Վարդենիսում մասնակցեց Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count2523 դիտում article-date 16:43 28-01-2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հարգանքի տուրք մատուցեց Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին։ «[url=https://armenpress.am/arm/news/1002869.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` հայկական զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում վարչապետը շնորհավորեց ներկաներին: «Բոլորիս շնորհավորում եմ հայոց հաղթանակած, փառապանծ բանակի 28-րդ տարեդարձի առիթով: Համոզված եմ, որ մեր բանակի, մեր պետության նկատմամբ բոլորիս ունեցած հպարտությունն ամեն օրվա, շաբաթվա հետ աճելու է մեր բոլորի աշխատանքով, ապագայի նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ հավատարմությամբ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետին ուղեկցում էին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր