Պրոբացիայի ծառայությունը կազմակերպել է ազատազրկված շահառուների մասնակցությունը Հայաստանի անկախության օրվա համերգին
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպել է պրոբացիայի շահառուների և նրանց ընտանիքների անդամների մասնակցությունը մշակութային միջոցառմանը:
Պրոբացիայի ծառայության 16 շահառուներ, ներառյալ նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին:
Համերգի ընթացքում շահառուներն ունկնդրել են ջութակահար Կլարա-Ջումի Կանի (Գերմանիա), դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյի (Ռուսաստան), թավջութակահար Թիմ Փարքի (Գերմանիա) կատարումները:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: