9489 դիտում
16:13 20-09-2018
Դատական կարգադրիչների Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանի գլխավորած հանձնաժողովն աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ս/թ սեպտեմբերի 11-ից 13-ը ներառյալ Դատական կարգադրիչների Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանի գլխավորած հանձնաժողովն աշխատանքային այցով գտնվում էր Դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի դատարանում ծառայություն իրականացնող բաժնում:
Աշխատանքային այցի նպատակն էր շարային ստուգատեսի անցկացումը, փաստաթղթային տնտեսության վարման ուսումնասիրումը և աշխատանքային խորհրդակցության անցկացումը: Օրակարգում նախատեսված էր.
• Դատական կարգադրիչների գործունեության, նոր օրենսդրական դաշտի իրազեկվածության, ինչպես նաև իրավական մասնագիտական գիտելիքների և
ծառայողական պարտականությունների իմացության ստուգատես:
• Դատական կարգադրիչների ծառայության գործունեության օրենսդրական դաշտի փոփոխություններով պայմանավորված անձնակազմի առջև դրված խնդիրների
ներկայացում:
• Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքային փոփոխությունների համաձայն՝ հետագա աշխատանքի ապահովման հետ կապված խնդիրների քննարկում:
Խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Ղազարյանը կոնկրետ շեշտադրում կատարեց այն հարցերի վրա, որոնք կապված են օրենսդրական դաշտի և կառուցվածքային փոփոխությունների հետ և առաջնահերթ լուծման կարիք ունեն:
Ծառայության պետը առանձնազրույց ունեցավ դատական բոլոր կարգադրիչների հետ, որի ընթացքում ստուգվեց նոր օրենսդրական դաշտի նրանց իրազեկվածությունը և մասնագիտական այլ գիտելիքների ու հմտությունների մակարդակը:
Շիրակի մարզային բաժնի դատական կարգադրիչների տեսական և իրավական գիտելիքների ու մասնագիտական հմտությունների տիրապետման մակարդակը Ծառայության պետի կողմից գնահատեց բավարար:
Միաժամանակ Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ Ծառայության առջև դրված նոր խնդիրներով պայմանավորված՝ անհրաժեշտ է էլ ավելի բարձրացնել տեսական և իրավական գիտելիքներն ու ծառայողական հմտությունների տիրապետման մակարդակը, որի համար ցուցում տրվեց մարզային բաժնի պետին տեղում կազմակերպել համապատասխան ուսուցում:
Անձնակազմի կառավարման բաժնի պետին հանձնարարական տրվեց Շիրակի մարզային բաժնի աշխատակիցների հետ կազմակերպել ֆիզիկական պատրաստվածության և հատուկ միջոցների տիրապետման հմտությունների կատարելագործման դասընթացներ:
Ծառայության պետը աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին ԴԿԾ Շիրակի դատարանի բաժնի դատական կարգադրիչների ծառայության հետ կապված առանձին հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին