211652_close_icon
views-count2676 դիտում article-date 16:11 20-09-2018

Անկախության օրվան նվիրված․ «Վարդաշեն» ՔԿՀ-ում շախմատի առաջնություն է անցկացվել

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվեց շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ 20 դատապարտյալների միջև ընթացող պայքարում հիանալի արդյունք ցույց տվեց և հաղթող ճանաչվեց Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակեց լավագույն եռյակը: Առաջնության ավարտին հաղթողները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Նմանատիպ նյութեր